Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ երևանցի օլիգարխներն իրենց պատկանող օբյեկտներում աշխատողներին, հատկապես մարզերում գրանցում ունեցողներին, պարտադրում են ժամանակավորապես գրանցվել Երևանում՝ իրենց իսկ ընտրատարածքում: Այսինքն՝ մեկնարկել է Սերժ Սարգսյանի համար ձայներ հավաքելու՝ օլիգարխների մրցավազքը:
Սա այն ոլորտն է, որտեղ մենաշնորհների փոխարեն կա միայն առողջ մրցակցություն, և յուրաքանչյուր օլիգարխի խնդիրն է հնարավորինս շատ ձայներ հավաքել իրենց «հովանավորի» համար: Մրցույթում հաղթողը հավանաբար կարժանանա «Հայաստանի լավագույն քրեաօլիգարխ» տիտղոսին:







































