Իրանական նոր 3G ուղղաթիռը նախագծվել և կառուցվել է Սպահան մարզում: Այս մասին հայտնում է IRIB News-ը: Ուղղաթիռի կառուցման համար 1.5 տարի է պահանջվել:
Ռազմական նպատակների դեպքում օգտագործվելու պարագայում այն կարող է 3կգ պայթուցիկ փոխադրել: Հաղորդվում է, որ իրանական մոդելը կարող է 700կմ/ժամ առավելագույն արագություն զարգացնել:
Նոր ուղղաթիռը կարող է ուղղորդվել ինչպես հեռակառավարմամբ, այնպես էլ «խելացի օդաչու» ավտոպիլոտային համակարգի միջոցով:









































