Իսրայելի խորհրդարանական ընտրություններում, որոնք կայանալու են երեքշաբթի, հասարական կարգն ապահովելու են ավելի քան 20 հազար ոստիկաններ և մասնավոր թիկնապահներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեսի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանին:
Սպայի խոսքերով՝ քվեարկության օրը գործելու է օպերատիվ շտաբ, որն անհապաղ արձագանքելու է հասարակական կարգի կամ ընտրատեղամասերում Ընտրական օրենսգրքի հավանական խախտումների մասին ազդանշաններին:
Ընդհանուր առմամբ, երկրում պարեկություն կանեն 16 հազար հաստիքային ոստիկան և սահմանապահ, 4500 մասնավոր թիկնապահ և 2500 կամավոր:
Երկրի ավելի քան 10 հազար ընտրատեղամասերը բացվելու են տեղի ժամանակով ժամը 07:00-ին և փակվելու են ժամը 22:00-ին:
Ձայնի իրավունք ունեն Իսրայելի ավելի քան 5.656 միլիոն քաղաքացիներ:
Կնեսետում 120 մանդատների համար պայքարում են 32 կուսակցություններ և հասարակա-քաղաքական միություններ:
Նախընտրական քարոզարշավի ֆավորիտ է եղել Բենիամին Նեթանյահուի «Լիկուդը մեր տունն է» կուսակցությունը: Քաղաքագետների կարծիքով՝ այս կուսակցությունն ունի նոր կառավարությունը ձևավորելու բոլոր հնարավորությունները:








































