Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում իրար են բախվել երկու գնացք, որի հետևանքով տուժել է առնվազն 25 մարդ,- հաղորդում է Der Standard թերթը:
Տուժածներից հինգը լուրջ վնասվածքներ են ստացել:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 8.45-ին Վիեննայի 14-րդ թաղամասում՝ Պնեցինգում: Ներկա պահին փակ է երկաթուղային հաղորդակցությունը Արևմտյան և Հյութելդորֆ կայարանների միջև: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ:
Վթարի պատճառների մասին չի հաղորդվում:










































