Աթենքյան մետրոն չի գործելու նաև երկուշաբթի՝ արդեն հինգերորդ օրը,- այս մասին հաղորդել է մետրոյի աշխատակիցների արհմիությունը:
Թեթև մետրոյի ճյուղը և տրամվայները աշխատելու են մինչև 16 ժամ,- հաղորդում է Ria Novosti-ին:
Գործադուլավորներն իրենց դժգոհությունն են հայտնում աշխատավարձերի զգալի նվազեցման հետ կապված, որը տեղի է ունեցել հունվարի 1-ին: Ընկերության օպերատորի ղեկավարությունը ի պատասխան հայտարարել է, որ մտադիր է դատարան դիմել՝ գործադուլը ապօրինի ճանաչելու համար: Համաձայն օրենքի՝ աշխատակիցները պարտավոր են զգուշացնել գործադուլի մասին դրա սկսվելուց մեկ օր առաջ:







































