Ավստրալացի ռեժիսոր Քեյթ Շորթլենի «Լորե» ֆիլմը դարձել է Նորվեգիայի հյուսիսային Տրոմսյո քաղաքում անցկացված 23-րդ միջազգային կինոփառատոնի հաղթող: Newsru.com-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է փառատոնի ժյուրին՝ շաբաթ երեկոյան փառատոնի փակման արարողության ժամանակ:
TIFF միջազգային կինոփառատոնը անցկացվում է 1991 թվականից: Այս տարի կինոփառատոնի ծրագրում ներառված էին 40 երկրի ռեժիսորների շուրջ 130 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր: Մրցութային ծրագրին մասնակցել են միայն վերջին տարվա պրեմիերաները: Դրանք 11-ն էին:
«Լորեն» դրանցից մեկն էր: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի իրադարձությունների մասին է: Մի խումբ երեխաներ պառակտված Գերմանիայով ուղևորվում են շրջագայության ՝ հասնելու երկրի հյուսիսում բնակվող տատիկին: Նա գտնվում է երեխաներից 900 կմ հեռավորության վրա: Ավագ քույրը՝ Լորեն, միայնակ է մնում իր 4 փոքր քույրերի ու եղբայրների հետ: Նրանց ծնողներին ձերբակալել էին:
Ժյուրին գնահատել է ֆիլմի զգացմունքային ու խորը լինելը:








































