Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը

Սերժ Սարգսյանը Քոչարյանի ստվերից դուրս գալու հնարավորություն կունենա. Ռիչարդ Կիրակոսյան

Գալիք նախագահական ընտրությունները Հայաստանի պատմության ամենաքիչ մրցակցայնություն ունեցող ընտրություններն են, բայց մենք դրա համար չենք կարող մեղադրել Սերժ Սարգսյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք ոչ մրցակցային ընտրություններ՝ դա նախագաաի մեղքը չէ: Նա մեղավոր չէ, որ չունի ռեալ մրցակից: Այսպիսի ընտրությունները արտացոլում են Հայաստանի քաղաքական իրականությունը: Ընդդիմությունը մնում է շատ առանցքային և ոչ միավորված:

Մենք դեռևս տեսնում ենք անհատների և ոչ թե քաղաքական կուրսերի մրցապայքար: Սա նաև ցույց է տալիս քաղաքական դիսկուրսի ցածր մակարդակը»,- ասաց նա:

Բանախոսի գնահատմամբ` այսպիսի ընտրությունները նաև մարտահրավեր են Հայաստանի կառավարությանը, իսկ ամենալուրջ մարտահրավերը մասնակցության ցածր մակարդակը կլինի:

«Իրական մրցակցության բացակայությունը կհանգեցնի հասարակության հետաքրքրության բացակայության:

Այդուհանդերձ, այս ընտրությունները նախագահ Սարգսյանին նոր հնարավորություն կընձեռեն` ուժեղացնելու ժողովրդավարությունը: Այս ընտրությունները նրա համար կլինեն նաև հնարավորություն` ստեղծելու քաղաքական մանդատ: Նախորդ հինգ տարիների ընթացքում Սարգսյանը ավելի շատ Քոչարյանի թողած ժառանգությունն էր տանում: Նա իր վրա կրեց մարտիմեկյան իրադարձությունները, և քանի որ պարզ է, որ նա վերընտրվելու է, կարծում եմ` այժմ Քոչարյանի ստվերից դուրս գալու հնարավորություն կունենա»,- եզրակացրեց Ռ. Կիրակոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում