Իսպանիայի ազգային հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն մոտ է Թուրինի «Յուվենթուս» տեղափոխությանը: Football Italia-ն տեղեկացնում է, որ «Յուվե»-ն 27-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Հարձակվողին առաջարկվել է 4 տարվա պայմանագիր՝ 4.5 մլն եվրո տարեկան աշխատավարձով՝ չհաշված հավելավճարները:
«Յուվե»-ի ղեկավարները հուսով են, որ մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը կարող են ձեռք բերել խաղացողի իրավունքները՝ իսպանական ակումբին վճարելով 3-4 մլն եվրո: Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի 1-ին Լյորենտեն կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Իսպանացին արդեն հայտարարել է, որ նոր պայմանագիր չի ստորագրելու «Ատլետիկ»-ի հետ:







































