Չինաստանում վարձույթի է դուրս բերվում «007. Սքայֆոլի կորդինատները» ֆիլմը, որը գրաքննության է ենթարկվել: Ֆիլմից դուրս են բերվել այն տեսարանները, որոնք անմիջականորեն քննադատության են ենթարկում Չինաստանի իշխանություններին, ինչպես նաև կարող են վիրավորական թվալ երկրի բնակչության համար:
Այսպես, ֆիլմից հեռացվել է այն տեսարանը, որտեղ ֆրանսիացի դիպուկահարը մահափորձի է պատրաստվում Շանհայի երկնաքերում և լիֆտի մոտ գնդակահարում է չինացի պահակին:
Ջեյմս Բոնդի և Սևերին աղջկա երկխոսությունը ևս գրաքննության է ենթարկվել: Թարգմանությունում հիշատակում չկա այն մասին, որ Չինաստանում աղջկան ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել:
Մյուս դրվագում չի խոսվում Ջեյմս Բոնդի հակառակորդ Ռաուլ Սիլվայի՝ Չինաստանում տարած կտտանքների մասին:
Չինաստանի իշխանությունները պարբերաբար օտարեկրյա ֆիլմերը գրաքննության են ենթարկում:








































