Թուրքիայի Իզմիթ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 13 մարդու, որոնք մեղադրվում են բողոքական եկեղեցու ներկայացուցիչների վրա հարձակման մեջ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ծխական քահանայի խոսքերով՝ ձերբակալվածներից առնվազն երկուսը նախկինում շուրջ մեկ տարի այցելել են պատարագների:
Ներկա պահին ընթանում է հետաքննություն: Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք ձերբակալվածները պատկանում են որևէ ահաբեկչական կազմակերպության, թե՞ ոչ:
Վերջին տարիներին Թուրքիայում հաճախակի են դարձել քրիստոնեական համայնքի անդամների վրա հարձակման դեպքերը:








































