ԱՄՆ-ում դեմոկրատ սենատորները հայտարարել են 2010 թվականից հետո առաջին անգամ բյուջեն ընդունելու պատրաստակամության մասին: Այս մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ազդեցությամբ երրորդ դեմոկրատ սենատոր Չարլզ Շումերը:
Շումերի խոսքով՝ բյուջեն կնախատեսի հարկային եկամուտների ավելացում: «Մենք պատրաստ ենք հավանության արժանացնել այս տարվա բյուջեն. այն իր մեջ կներառի հարկային եկամուտների ավելացում: Հանրապետականները պետք է հաշտվեն դրա հետ»,-հայտարարել է քաղաքական գործիչը:
Նա նաև նշել է, որ Սենատի կողմից 2013-ի բյուջեի ընդունման դիմաց (նախատեսվում էր, որ այն կարող է ներառել պետական ծախսերի կրճատում և հարկման համակարգի փոփոխում) երեք ամսով պետպարտքի շեմը բարձրացնելու հանրապետականների նախաձեռնությունը «նախագահ Բարաք Օբամայի հաղթանակն է»:
ԱՄՆ բյուջեն պաշտոնապես չի հաստատվում 2010 թվականից՝ հիմնական քաղաքական կուսակցությունների տարաձայնությունների պատճառով:










































