Բեյոնսեն և Ջեյ Զին այնքան են սիրում իրենց փոքրիկին, որ ոչնիչ չեն խնայում նրա առաջին տարեդարձը նշելու համար:
Փոքրիկի նվերը Բարբի տիկնիկ է, որի հագուստները զարդարված են թանկարժեք քարերով և սպիտակ ոսկով:
Սիրող ծնողներն իրենց ուրախությամբ շռայլորեն կիսվել են նաև հյուրերի հետ. համերգների տոմսեր, անվանական ոսկյա գրիչներ մեծերի և խաղալիքներ փոքրերի համար: Միայն սպիտակ վարդերի համար 100 000 դոլար է ծախսվել, իսկ Բլու Այվիի առաջին տոնական տորթը 2000 դոլար է արժեցել: