Միչիգանի համալսարանի ուսումնասիրողները նոր մակերևույթ են ստեղծել, որն ընդունակ է արտամղել գոյություն ունեցող գրեթե բոլոր հեղուկները՝ ինչպես նյուտոնյան, այնպես էլ ոչ նյուտոնյան հեղուկները: Այս մակերևույթը չի վախենում ո՛չ կետչուպից, ո՛չ կոնցենտրացված թթուներից, ո՛չ յուղերից, ո՛չ ալկոհոլից, ո՛չ լուծիչներից:
Ուսումնասիրողների խոսքերով՝ նոր մակերևույթը կարելի է կիրառել ամենատարբեր ոլորտներում, օրինակ, հագուստի պաշտպանության համար: Գիտնականներն այդ մակերևույթը փորձարկել են ավելի քան 100 հեղուկների նկատմամբ և հայտնաբերել են, որ միայն դրանցից երկուսին այն չի կարող դիմակայել: Դրանք քլորոֆտորածխածին հեղուկներն են:
Մակերևույթը բաղկացած է պոլիդիմետիլսիլոքսանից և հեղուկը վանող «նանոխորանարդներից»: Մակերևույթին քսելիս այն թույլ չի տալիս հեղուկին դիպչել պինդ մակերեսին:







































