Էպոտաժային Գագան ցուցադրել է ուրիշ արտիստների հաջողությամբ ուրախանալու և նույնիսկ նրանց փոխարեն հպարտություն զգալու իր կարողությունը: Թվիթերյան իր գրառումներից մեկում 26-ամյա երգչուհին հպարտությամբ է խոսել Ջասթին Բիբերի և նրա օրեցօր ավելացող երկրպագուների բանակի վերաբերյալ:
Նա իր գրառման մեջ ասել է. «Ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչպես է աճում քո երկրպագուների թիվը։ Դուք բոլորդ դրան արժանի եք»:
Անցյալ շաբաթ Գագան վերսկսել է իր շրջագայությունները Վանկուվերից` BornThis Way ալբոմը գովազդելու նպատակով: Երգչուհին ծրագրում է համերգներով հանդես գալ ԱՄՆ-ի և Կանադայի 39 քաղաքներում և արդեն հայտարարել է, որ մեծ անհամբերությամբ է սպասում իր ելույթներին։







































