Պեկինի միջազգային օդանավակայանի ղեկավարությունը 111 չվերթ է չեղյալ հայտարարել, այդ թվում՝ 16-ը՝ միջազգային: Պատճառը երկրի հյուսիսն իրենց տիրապետության տակ վերցրած ձյան առատ տեղումներն են: Եվս 68 չվերթ, այդ թվում 11-ը՝ միջազգային, հետաձգվել են: Այս մասին հայտնում է Rosbalt-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Հաղորդվում է, որ երկրի հյուսիսում ավելի քան 40 ավտոճանապարհ է փակվել: Օդերևութաբանների խոսքով՝ Պեկինի հյուսիս-արևմուտքում՝ Չինական մեծ պատի մոտ 8.6 սմ ձյուն է տեղացել: Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին հաղորդումներ չեն ստացվել:








































