Շոտլանդիայի Գլենկո հովտում ձնահոսքի հետևանքով անհայտ կորած է համարվում երեք լեռնագնաց: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ները, ընդհանուր առմամբ խմբում եղել է հինգ լեռնագնաց. նրանցից երկուսին հաջողվել է փրկվել:
Տուժածները տեղափոխվել են Ֆորտ-Ուիլյամ քաղաքի հիվանդանոց: Կին լեռնագնացը լուրջ վնասվածքներ է ստացել: Մյուս երեք լեռնագնացների որոնողական աշխատանքներն իրականացնում են փրկարարները:











































