Հունվարի 19-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Մռավյան ավտոճանապարհին բքի և վատ տեսանելիության պատճառով մեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ապարան քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները «ՈՒրալ» (ամենագնաց) ավտոմեքենայով:










































