«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հարցազրույց է տվել իտալական լրատվամիջոցներին և ակնարկել, որ նեապոլիտանյան ակումբի ձմեռային տրանսֆերային կամպանիան ավարտված է:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նապոլի» տեղափոխվեցին «Ուդինեզե»-ի կոլումբիացի պաշտպան Պաբլո Արմերոն, ինչպես նաև «Սիենա»-ից տեղափոխված Էմանուելե Կալայոն, ով հանդես կգա վարձավճարով:
«Ձմեռային տրանսֆերային պատուհանը «Նապոլի»-ի համար փակված է: Հունիսին նախատեսում եմ 10-15 մլն եվրո տրամադրել թիմին: Ես պատրաստվում էի նոր պաշտպանի իրավունքներ ձեռք բերել, սակայն այժմ դրա անհրաժեշտությունը չկա»,- նշել է դե Լաուրենտիսը:







































