Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այսօր բավական թեժ առանձնազրույց է եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի միջև:
Նաղդալյանը, ԱԺ միջանցքում տեսնելով Շաբոյանին, բավական կոպիտ տոնով նրան հրավիրել է Գալուստ Սահակյանի սենյակ՝ զրուցելու: Շաբոյանը, անակնկալի գալով, հարցրել է, թե ի՞նչ է պատահել, Նաղդալյանն էլ ասել է՝ արի, արի, կասեմ:Կոնկրետ ինչն է եղել Նաղդալյանի զայրույթի պատճառը՝ մեզ չհաջողվեց պարզել:









































