Սիրիական զորքերը երկրի հյուսիս-արևելքում իրենց վերահսկողության ներքո են վերադարձրել Ղամըշլի քաղաքի մերձակայքում գտնվող բարձունքները: Այս մասին հաղորդում է «Էլ-Մանար» հեռուստակայանը:
Նշվում է, որ ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) հանցախմբերի հետ Թել-Գազալի բարձունքների համար մարտերի ընթացքում քաղաքից հարավ ավելի քան 70 զինված ծայրահեղական է ոչնչացվել: Սիրիական բանակի կողմից մարտնչել են նաև քրդական ինքնապաշտպանական ուժերը, որոնց հաջողվել է ազատագրել Աբու-Քսայեբ շրջանը:
Շաբաթվա սկզբից կառավարական զորքերը և աշխարհազորայինները հետ են մղում է ԴԱԻՇ-ի գրոհայինների հարձակումները, որոնք ներխուժել են Իրաքի հարավարևելյան Էլ-Հասիքա գավառ: Մոջահեդները Սիրիայի հետ սահմանում զավթած տարածքներն ընդլայնելու համար իրենց ուժերի մի մասը դուրս են բերել Իրաքի Նայնավա գավառից, որտեղ գտնվում են նավթային օբյեկտները:









































