Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս

Ռոբերտ Քոչարյանի վերադարձի «հովանավորները»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, ոչ պաշտոնական 2rd.am կայքը հրապարակել է նրա վերջին հարցազրույցի սեփական վերլուծությունը, որտեղ ամրագրվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մտադրությունը:

«Ոչ պաշտոնական», իսկ իրականում երևի թե միանգամայն պաշտոնական կայքն արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով նախանշեց, որ իր վերադարձի ճանապարհը բաց է, քանի որ չկան խանգարող հանգամանքները՝ Տեր-Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից, իսկ Սերժ Սարգսյանն էլ երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չունի: Այսինքն՝ այն, ինչ Ռոբերտ Քոչարյանն ակնարկել էր իր հարցազրույցով, «ոչ պաշտոնական» կայքը, փաստորեն, հաստատում է իր վերլուծությամբ:

Ռոբերտ Քոչարյանի հավակնությունները միանգամայն տրամաբանական են և օրինաչափ: Բանը ոչ միայն այն չէ, որ Քոչարյանն ինքը տեսակով իշխանության ձգտող է, և նա երբեք չէր համակերպվի դրա կորստին, և ոչ էլ այն, որ նա ունի կապիտալի պահպանության խնդիր, իսկ դա Հայաստանում հնարավոր է միայն իշխանությամբ: Բանը նաև այն է, որ Ռոբերտ Քոչարյանին վերադարձի մասին պրակտիկորեն մտածելու հնարավորություն տվեցին, այսպես ասած, ընդդիմությունն ու Սերժ Սարգսյանը: Համատեղ ջանքերով նրանք այնպես ամայացրին դաշտը, որ Ռոբերտ Քոչարյանի համար առնվազն անխոհեմություն կլիներ չօգտվել իրավիճակից:

Ի դեպ, պետք է նաև արձանագրել, որ Քոչարյանն ինքն էլ այս ընթացքում բավական հմուտ խաղաց՝ մնալով կուլիսներում, բայց բավական արդյունավետ կերպով կառավարելով ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացները: Նա մեկ տարվա ընթացքում հիմնահատակ հեղինակազրկեց ՀԱԿ-ին, միևնույն ժամանակ, ՀԱԿ-ը կարողացավ իր ձեռքին դարձնել որևէ քաղաքացիական կամ այլ որակի քաղաքականության լուրջ հեռանկարի ավերիչ գործիք, երբ ՀԱԿ ակտիվիստները և լիդերները միահամուռ կերպով գրոհում են այն ամենը, ինչ իրենցից չէ:

Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանի, մեղմ ասած, անարդյունք, իսկ իրականում պարզապես վտանգավոր տնտեսական քաղաքականության հետևանքով Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները սկսեցին երևակվել որպես տնտեսական «հրաշքի» տարիներ, ինչքան էլ որ բովանդակային և խորքային առումով ոչ միայն հրաշք չկար, այլ նույնիսկ հենց այդ տարիներին էին դրվում Հայաստանի տնտեսության իմունային անբավարարության հիմքերը և կառուցվում էր ոչ թե տնտեսություն, այլ բարենպաստ արտաքին քամիներից փչվող փուչիկ: Բայց քանի որ ներկայիս տնտեսական քաղաքականության արդյունքները ուղղակի խայտառակ են, Ռոբերտ Քոչարյանը շատ լավ հնարավորություն է ստանում հասարակության աչքին ներկայանալ որպես արդյունավետ տնտեսության շինարար: Մարդիկ, ի վերջո, շատ պարզ և կոնկրետ են դատում, ոչ թե տնտեսագիտական խորություններով:

Ռոբերտ Քոչարյանը ընդամենը հինգ տարվա ընթացքում, ըստ էության, կարողացավ հաղթահարել իր վերադարձի ներքին բոլոր խնդիրները: Ռոբերտ Քոչարյանին մնացել են երկու խոչընդոտ՝ Մարտի 1-ից վերջնականապես ազատվելը և միջազգային աջակցություն ստանալը: Իհարկե, սրանք խոչընդոտներ են, որոնք հաղթահարելու համար իսկապես շատ մեծ ջանքեր կպահանջվեն, սակայն նկատի ունենալով այն ապաշնորհ «համերաշխությունը», որով ներկայիս, այսպես կոչված, ընդդիմությունն ու իշխանությունը ցուցաբերում են Ռոբերտ Քոչարյանի համար պարարտ հող ստեղծելու առումով, ամենևին զարմանալի չի լինի, որ Քոչարյանին հաջողվի հաղթահարել նաև այդ խոչընդոտները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում