Մարդիկ ավելի քան 74 հազար դոլար են նվիրաբերել անօթևան ամերիկացուն, ով ծախսել էր ունեցած գումարը սննդի գնման և այն աղքատներին բաժանելու վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին սոցիալական փորձի մասին, որն իրականացրել էր լոսանջելեսցի վիդեոբլոգեր Ջոշ Պելերը: Նա անօթևաններին 100 դոլար էր տվել, այնուհետև հետևել, թե նրանք ինչ են անում դրանով: Տղամարդը գնումներ էր կատարել և բաժանել այն աղքատներին: Պելերը նրան ևս 100 դոլար էր տվել:
Թոմաս անունով տղամարդը պատմել էր, թե ինչպես է փողոցում հայտնվել: Ստիպված է եղել դուրս գալ աշխատանքից՝ տանը հիվանդ ծնողներին խնամելու համար: Ավելի ուշ ծնողները մահացել են, իսկ ինքը զրկվել տնից:
Երկուշաբթի Պելերը IndieGoG կայքում դրամահավաքի արշավ է սկսել՝ օգնելու Թոմասին նոր կյանք սկսել: Արշավի ավարտին դեռևս 28 օր կա, սակայն նախանշված գումարն արդեն յոթակի գերազանցել է:





































