Monday, 06 07 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը

Տարոն Մարգարյանը մասնակցել է «Ունիսոն-Ստուդիա» սոցիալական ձեռնարկության բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Ունիսոն-Ստուդիա» սոցիալական ձեռնարկության հանդիսավոր բացմանը: «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը, օգտվելով առիթից, նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին՝ Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքում անհատույց օգտագործման իրավունքով իրենց տարածք տրամադրելու համար, ինչն իր հերթին հուսալի ապագա է կանխորոշել հաշմանդամների «Ունիսոն-Ստուդիայի» գործունեության համար: Այնուհետ քաղաքապետին ներկայացնելով ձեռնարկության գործառույթները՝ Արմեն Ալավերդյանը նշել է, որ տեղեկատվական ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար ուսուցման և աշխատանքով ապահովման այս հնարավորությունը ընձեռվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ Դը Չիլդրեն» կազմակերպության, «Ունիսոն» ՀԿ-ի և այլ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակում։

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մշտական ուշադրության ու հոգածության համար՝ Արմեն Ալավերդյանը «Ունիսոն» ՀԿ-ի կողմից շնորհակալագիր է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետն իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը լինելու է շարունակական, և սահմանափակ կարողություններով անձանց խնդիրների լուծմանն ուղղված քաղաքային բոլոր ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են առաջիկա տարիներին ևս:

«Հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված մեր ծրագրերը ամրագրված են Երևանի զարգացման քառամյա ծրագրում և լինելու են շարունակական նաև առաջիկա տարիներին: Վերջին երկու տարիների ընթացքում համագործակցելով ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ, զգալի աշխատանքներ ենք իրականացրել մայրաքաղաքի փողոցներն ու մայթերը մատչելի դարձնելու ուղղությամբ: 2015թ.-ի բյուջեով ևս արդեն իսկ նախատեսել ենք այդ աշխատանքների շարունակականության ապահովումը: Այս խնդիրը վերջնականապես լուծելուց հետո հասարակական կազմակերպությունների հետ արդեն կհամագործակցենք այն ծրագրերի շրջանակում, որոնք կառաջարկվեն հենց նրանց կողմից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտը մատչելի դարձնելու շրջանակում մինչև տարեվերջ նաև թվով 10 ավտոբուս կահավորված ու հարմարեցված կլինի, ևս 10-ն էլ նախատեսվում է 2015թ.-ին:

Հարկ է նաև նշել, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի շրջանակում դասընթացների մասնակիցները կտիրապետեն լուսանկարահանման, տեսանկարահանման, գրաֆիկական ձևավորման և տեսանյութերի մշակման հետաքրքիր ու պահանջված մասնագիտություններին: Իսկ լավագույն ցուցանիշներ գրանցած շրջանավարտները կապահովվեն հիմնական աշխատանքով՝ «Ունիսոն-Ստուդիա» սոցիալական ձեռնարկությունում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում