Պերուի իշխանությունները ստիպված են եղել տարհանել Մոնտե Սալվադո գյուղի բնակիչներին այն բանից հետո, երբ գյուղը գրոհել էին տեղացի հնդկացիները, որոնք արտաքին աշխարհից մեկուսացման մեջ են ապրում, հայտնում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ մոտ 200 մարդ, զինված նետ ու աղեղներով, ներխուժել են Բրազիլիային սահմանակից հեռավոր այդ գյուղը:
Հարձակվողներն իրենց հետ տարել են պարաններ, ծածկոցներ և սնունդ:
Հնդկացիները սպանել են տնային կենդանիներին, կոտրել պատուհանները, պատռել հագուստները:







































