Իսկական գողը միշտ կանխավ է մտածում իր դիմակի մասին, սակայն Սլայդելի 23-ամյա բնակիչը երևի թե այնքան էլ տարված չի եղել նման բնույթի հանցագործություններով: Գալով ձկների ռեստորան, որտեղ նա ինչ-որ ժամանակ աշխատել է, Ռիչարդ Բուդրոն պլանավորել էր դրամարկղից վերցնել գումարը: Բայց նրա պլանները խառնվել են: Գողը գիտակցել է, որ գործի է գնացել առանց դիմակի,- հաղորդում է The Metro-ն:
Երիտասարդ մարդը հիշել է, որ շինությունում շատ են տեսախցիկները: Մտածելու ժամանակ շատ քիչ է եղել, սակայն Բուդրոն հնարամտություն է դրսևորել և գլխին 19 լիտրանոց դույլ է դրել: Ի դժբախտություն գողի՝ նա այդ մասին ուշ է մտածել, և նրա դեմքը արդեն նկարահանվել էր:








































