Laika և Focus Features ստուդիաները 2016 թ. կներկայացնեն «Կուբոն և երկու լարերը» մուլտֆիլմը, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Դերերը կհնչունավորեն Մեթյու Մաքքոնահին և Շարլիզ Թերոնը, գլխավոր հերոսին՝ Կուբոյին կհնչունավորի Արտ Պարկինսոնը:
Սյուժեի համաձայն՝ հնագույն Ճապոնիայում ապրող բարեսիրտ երաժշտ Կուբոն հոգ է տանում մոր մասին: Մի անգամ նրան է այցելում անցյալի ոգին, որը Կուբոյին ներգրավում է աստվածների և հրեշների պայքարին:
Laika և Focus ստուդիաներն ավելի վաղ համատեղ թողարկել են «Հրեշների ընտանիքը» (2014), «Կորալինա» (2009) և «Պարանորման» (2012) մուլտֆիլմերը: «Կուբոն և երկու լարերը» ստուդիաների երեք նոր նախագծերից մեկը կդառնա:






































