Friday, 03 07 2026
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»

Խաչիկ Խաչատրյանի դեմ «Ժողովուրդ»-ը երկու հայց է ներկայացրել

««Ժողովուրդ»-ն ընդդեմ «X գրուպ»-ի, ԵԹՖ-ի, «Ակվատեկ»-ի, «10-ից 10» հրաձգարանի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի» դատական առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ: Գործն ընդունվել է վարույթ, քննվելու է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ (ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի եղբայրն է): «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը, ում գործարարը «պրաստիտուտկա» էր անվանել՝ ի պատասխան իրեն ոչ այնքան ցանկալի հարցի:

Ներկայացնելով միջադեպի մանրամասները` Ս. Գրիգորյանը նշեց, որ ինքը մինչ այդ էլ է զանգահարել Խաչատրյանին, սակայն այդ անգամ հարցը ակնհայտորեն գործարարին դուր չի եկել.

«Սկզբում տեղեկություն ստացանք, որ ԵԹՖ-ի ձվերը ժամկետանց են, զանգահարեցի` ճշտելու, նա էլ պատասխանեց, որ նման բան չկա: Հաջորդ օրը մեկ այլ տեղեկություն իմացա, որի համաձայն` Խաչիկ Խաչատրյանը խնդիրներ ունի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, և որ հարկայինը ԵԹՖ-ին տուգանել է: Միակողմանի տեղեկատվություն չտպագրելու համար կրկին զանգահարեցի Խաչիկ Խաչատրյանին, վերջինս ասաց՝ գրի-գրի, ազիզ ջան, երեկ էլ էիր գրել: Ես էլ ասացի` ինչո՞ւ եք անլուրջ վերաբերվում իմ հարցին, նա էլ, թե՝ աղջիկ ջան, ի՞նչ իրավունք ունես ինձ հարց տալու, ես էլ ասացի՝ որպես լրագրող ունեմ այդ իրավունքը: Խաչատրյանն էլ, թե՝ դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես»:

Ի դեպ, Սոնա Գրիգորյանը նաև նշեց, որ իրենք երկու հայցով են դիմել դատարան՝ մեկով, որ գործարարը անձամբ ներողություն խնդրի իրենից, մյուսով էլ՝ թերթից. «Մենք գումար չենք պահանջել, դատը տանուլ տալու դեպքում Խաչատրյանը միայն ներողություն է խնդրելու ինձնից և «Ժողովուրդ» օրաթերթից»:

Իսկ թե երբ կլինի առաջին դատական նիստը` դեռ հայտնի չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում