ԱՄՆ-ը ճանաչում է Սոմալիի կառավարությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սոմալիի նորընտիր նախագահ Հասան Շեյխ Մոհամուդի հետ հանդիպմանը, որը պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ երկու պետությունների միջև հարաբերությունների նախորդ փուլն ավարտվել էր 1991 թ., երբ Սոմալիում քաոս սկսվեց, և ԱՄՆ-ը փակեց իր դեսպանությունը Մոգադիշոյում:
2 տարի անց աֆրիկյան այդ պետություն իջեցվեցին ամերիկյան զորքերը, իսկ աշխարհով մեկ տարածվեցին երկու խփված «Սև ճուռակ» ուղղաթիռների ու ԱՄՆ բանակի զինվորների կադրերը, որոնք Մոգադիշոյից փախչում էին տեղի դաշտային հրամանատարի գրոհայիններից:
Սոմալիի ներկայիս կառավարությունը չի վերահսկում երկրի ամբողջ տարածքը: Միայն շնորհիվ հարևան Եթովպիայի ու Աֆրիկյան միության ուժերի նա կարողացավ վերականգնել վերահսկողությունը մի քանի քաղաքների, այդ թվում՝ Մոգադիշոյի նկատմամբ:
Սոմալիի մեծ մասը վերահսկում է իսլամական «Ալ-Շաբաբ» խմբավորումը:










































