Որոնող խմբերին հաջողվել է հայտնաբերվել Air France օդանավի բեկորները, որ կործանվել էր Ատլանտյան օվկիանոսի վրա դեռ 2009 թ. ամռանը:
Ֆրանսիական BEA ավիացիոն միջադեպերի հետաքննության գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ Alucia որոնողական նավի անձնակազմին հաջողվել է հայտնաբերել բազմաթիվ բեկորներ, որոնք գտնվում են օվկիանոսի հատակին: Դրանք հաջողվել է հայտնաբերել Alucia նավի վրա գոյություն ունեցող ստորջրյա սարքավորումների շնորհիվ:
Խումբը հայտնում է, որ հայտնաբերվել են ինքնաթիռի թևերն ու շարժիչները: Նշվում է, որ այդ բեկորները մեկը մյուսին բավական մոտ են, և հույս կա, որ հնարավոր կլինի հայտնաբերել նաև «սև արկղերը»: Որոնողական աշխատանքների առաջին նկարահանումները կցուցադրվեն այսօր կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: