Նյու Յորքում մահացել է երկրորդ ոստիկանը, որը եղել է հարձակման ենթարկված պարեկային ավտոմեքենայում: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակման ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, մյուսը կրիտիկական վիճակում է:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, Բրուքլին թաղամասում: Անհայտ անձը կրակել է երկու ոստիկանների ավտոմեքենայի վրա, ապա իջել է մետրո, որտեղ ինքնասպան է եղել:
Հանցագործի դրդապատճառները դեռևս հայտնի չեն:

















































