ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Ուկրաինայի 24 քաղաքացիների և մի շարք ընկերությունների դեմ՝ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Պատժամիջոցների տակ հայտնվածների մուտքն ԱՄՆ արգելված է. նրանց ակտիվները կարգելափակվեն:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Կոնստանտին Մալոֆեևի Marshall Capital Partners հիմնադրամն ու «Գիշերային գայլեր» բայքերական ակումբը: Վերջինիս դեմ պատժամիջոցները սահմանվել են այն պատճառով, որ ակումբի անդամները ծառայել են Ղրիմի զորքերում՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո:
Պատժամիջոցների ցուցակում են նաև Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին, «Նովոռոսիայի» խորհրդարանի նախագահ Օլեգ Ցարյովը և այլք:








































