Մալայզիայի արևելյան ու հյուսիսարևելյան շրջաններում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 27 հազար մարդ: Որոշ գետերում ջրի մակարդակը թույլատրելի վտանգավոր նշագիծը հատել է միջինը մեկ մետրով: Մտավախություն կա, որ տարհանվածների թիվը օրվա վերջում կարող է ավելանալ:
TASS-ի տվյալով՝ առավել լուրջ է վիճակը Կելանտան նահանգում, որտեղ ժամանակավոր կացարաններ են տեղափոխվել ավելի քան 15 հազար տեղացիներ: բազմաթիվ արագընթաց ճանապարհներ փակ են: Գրեթե կաթվածահար է երթևեկությունը թեթև մարդատար տրանսպոտային միջոցների համար Կոտա-Բարու քաղաքի վարչական կենտրոնում:
Հարևան Տրենգանու նահանգում իրենց տները ստիպված է եղել լքել ավելի քան 10 հազար մարդ:








































