Դեկտեմբերի 13-ին Երևանում, Խանջյան 20 հասցեում հաճախորդների համար իր դռները բացեց նոր ամերիկյան ELVIS սրճարան-ռեստորանը:
Նախագծի գաղափարը ծնվել է Երևանի սրճարանների և ռեստորանների շուկայի ուսումնասիրությունից հետո: Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ ամերիկյան խոհանոցի պահանջարկը մեր քաղաքում լիովին բավարարված չէ, քանի որ այն ներկայացված է ընդամենը մեկ-երկու ռեստորանների և սննդի կետերի կողմից:
ELVIS սրճարան-ռեստորանում ներկայացված կլինեն դասական ամերիկյան ուտեստներ. աղցան Կեսար և Կոբբ, Տեխասյան խեշ և Լինչբուրգյան հավ, Նյու Յորք և Թիբոն սթեյքեր, Բաֆֆալո հավի թևիկներ, BLT սենդվիչ, պիցցա Չիկագո և իհարկե հյութալի բուրգերներ հորթի թարմ մսից, որոնցից ամենահայտնին Էլվիս բուրգերն է: Ճաշացանկի գլուխգործոցներից են նաև կես և մեկ մետրանոց նրբերշիկները, որոնք իրենց տեսակով եզակին են Երևանում: Այստեղ Դուք կարող եք նաև ըմբոշխնել իսկական ամերիկյան փանքեյքերի անկրկնելի համը: Բացի ավանդական ամերիկյան ուտեստներից, ճաշացանկի մեջ ներառվել են նաև նոր ուտեստներ, որոնք հարմարեցված են «հայկական քիմքին»: Իսկ ամերիկյան սուրճի սիրահարների համար, ELVIS-ն առաջարկում է Starbucks սուրճի լայն տեսականի:
«Ամերիկյան խոհանոցը չի սահմանափակվում միայն արագ սննդով, այն իր մեջ ներառում է տարատեսակ առաջարկներ: Հասանելի և հասկանալի յուրաքանչյուրի համար. սա է ամբողջ աշխարհում ամերիկյան խոհանոցի հաջողության գրավականը: ELVIS սրճարան-ռեստորանի առաքելությունն է հյուրերին բացառապես թարմ և բարձրորակ բաղադրամասերից պատրաստված ուտեստների մատուցումը, ինչը թույլ կտա ամբողջական պատկերացում ստեղծել այս խոհանոցի մասին: Այդ իսկ պատճառով մեր շեֆ-խոհարարն անցել է հատուկ վերապատրաստում ԱՄՆ-ում»,-նշեց ընկերության տնօրեն Վահրամ Քոչարյանը:
ELVIS-ի ադմինիստրացիան իր հաճախորդներին խոստանում է հյուրընկալության բարձր մակարդակ: Սրճարան-ռեստորանի ֆորմատը թույլ է տալիս մեր հյուրերին վայելել իրենց հանգիստը թեթև, դրական, ջերմ և ընկերական միջավայրում՝ զերծ մնալով պաթոսից:
«Այսօր տենդենցն այնպիսին է, որ ռեստորանների հաճախորդները հոգնում են դասական ռեստորաններում տիրող պաշտոնական իրավիճակից: Հաճախ ընթրիքը ռեստորանում պլանավորում են նախապես և հիմնականում ռեստորան են այցելում երեկոյան: Բացի այդ, այցելությունը ռեստորան որոշակի պահանջներ է սահմանում կապված դրեսս կոդի և ռեստորանային էթիկետի հետ: Ինչ վերաբերում է սովորական սրճարաններին, ապա դրանք միշտ չէ, որ հաճախորդների կողմից ընկալվում են որպես վայր, որտեղ կարելի է համեղ և որակյալ սնվել: Այդ իսկ պատճառով, ELVIS-ը դասական ռեստորանի և դեմոկրատիկ սրճարանի իդեալական համադրություն է. վայր, որտեղ կարելի է համեղ սնվել, զգալ ամերիկյան ազատությունը և վայելել կյանքը»- կարծում է Վահրամ Քոչարյանը:
ELVIS սրճարան-ռեստորանը հյուրընկալում է բոլորին ամեն օր 12:00-ից մինչև 00:00: Իսկ ուրբաթ և շաբաթ երեկոյան ժամերին բարձր տրամադրությունն ապահովվում է կենդանի երաժշտությունը. Ամերիկյան Ջազ, Ռիթմն էնդ բլյուզ, և իհարկե Ռոքնռոլ:
ELVIS-ը սպասում է իր հյուրերին ամեն օր Խանջյան 20 հասցեում (Jose համալիր 1-ին հարկ):













































