Հնդկաստանն ու Չիլին, հետևելով Ճապոնիային ու ԱՄՆ-ին, դադարեցրել են Boeing 787 Dreamliner ինքնաթիռների շահագործումը` օդանավի մարտկոցների անսարքության երկրորդ դեպքից հետո:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ԱՄՆ իշխանությունները վերջին մի քանի շաբաթներին տեղի ունեցած պատահարներից հետո ամերիկյան ընկերություններից պահանջել են կասեցնել Boeing 787 Dreamliner-ի թռիչքները:
Ավելի վաղ Boeing 787 Dreamliner-ի թռիչքները կասեցրել էին ճապոնական ընկերությունները:
ԱՄՆ իշխանությունները ամերիկյան ավիաուղիներից պահանջում են ապացուցել լիոնային և լիթիումաիոնային մարտկոցների անվտանգ լինելը, որի այրումն է դարձել Ճապոնիայում օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը:
Այս երկրներից հետո Dreamliner-ի չվերթներից հրաժարվել են Հնդկաստանն ու Չիլին:









































