Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հավանություն է տվել աշխատանքային խումբ ստեղծելու տարբերակին, որը զբաղվելու է Ա Սերիայում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցով:
Football Italia-ի փոխանցմամբ՝ աշխատանքային խմբում ընդգրկվելու են Ա և Բ Սերիաների ակումբների ներկայացուցիչները:
Տեխնոլոգիաների ներդրման ծախսերը կատարելու են ակումբների ներկայացուցիչները: Ծրագրվում է նորամուծությունը կատարել 2015/16թթ մրցաշրջանում:
Նախաձեռնության հեղինակների շարքում առանցքային դեր ունեն Ա Սերիայի նախագահ Կարլո Տավեկիոն ու «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին:







































