Monday, 15 06 2026
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ

«Իվանիշվիլու այցը Հայաստան հայ-վրացական հարաբերությունների բարելավմանը մի նոր շունչ կհաղորդի»

Այսօր Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Նշենք, որ սա Վրաստանի նորընտիր վարչապետի առաջին այցն է Հայաստան։ Տարածաշրջանային երկրներից պաշտոնական այցով Իվանիշվիլին առաջինն այցելել էր Ադրբեջան:

Մինչ այս ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն հասցրել են տարածել պետական մակարդակի երկու խոշոր սուտ: Սկզբում, ըստ նրանց հաղորդած տեղեկությունների, վրաց կաթողիկոս Իլյա Երկրորդը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, այնուհետև հայտարարեցին, թե իբր Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման ճանապարհով:

Ի դժբախտություն ադրբեջանցիների՝ մի տեղեկությունը սկզբում հերքվեց վրաց պատրիարքարանի, մյուսն էլ՝ արտգործնախարարության կողմից:

Վրաստանի նախագահի ազգային փորամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Իվանիշվիլիի այցը Հայաստան, երկու երկրների հարաբերությունների լավացման համար կարևոր քայլ է. «Ամեն մի հանդիպում Վրաստանի և Հայաստանի ղեկավարության միջև շատ կարևոր է՝ իհարկե։ Քանի որ առաջին հանդիպումն է, կծանոթանան իրար հետ և նոր մի շարք կարևոր հարցեր կքննարկեն: Ամեն մի այսպիսի հանդիպում հայ-վրացական հարաբերությունների տան վրա կառուցվելիք մի քար է: Պետք է ասեմ, որ հայ-վրացական հարաբերությունները չեն սահամանափակվում 10 կամ 15 հարկով՝ անընդհատ բարձրանում-բարձրանում են, և կարծում եմ, որ հազարամյակից հետո այդ տունը կարող է 700 հարկանի լինել: Այս հանդիպումը նոր աղյուս է դնելու հայ-վրացական հարաբերությունների մեջ, ես դրանում համոզված եմ»,- ասաց նա:

Վան Բայբուրդի կարծիքով՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարն այդ հայտարարությունն, իրոք, չի արել, և դրա հետքերը պետք է փնտրել մեկ այլ երկրի հետաքրքրությունների շրջանակում. «Մայա Փանջիկիձեն չի արել այդ հայտարարությունը: Սրա հետքերը պետք է տեսնել ուրիշ երկրների շահերի մեջ: Նույնն էլ՝ Իլյա Երկրորդը: Վրաց պատրիարքարանը նույնպես հերքեց այդ հայտարարությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները պարզապես ամեն ինչ ներկայացնում են սեփական շահերից ելնելով»:

Վրաստանի նախագահի խորհրդականի կարծիքով՝ հայ վրացական հարաբերությունները միայն առաջընթացի ճանապարհով են գնում: Վրաստանն անում է ամեն ինչ, որ բարյացակամ հարաբերություններ ուենանա իր բոլոր հարևան երկրների հետ: Հիմա էլ արվում են ինչ-որ քայլեր, որպեսզի բարելավվեն վրաց-ռուսական հարաբերությունները, բայց Ռուսաստանի կողմից, ցավոք սրտի, արվում են այնպիսի հայտարարություններ, որոնք կոռեկտ չեն և ի նպաստ երկրների հարաբերությունների բարելավման չեն»:

Վան Բայբուրդը տեղեկացրեց նաև, որ վրացական բանտերից ազատ են արձակվել ոչ թե երկու, այլ 4 հայ քաղբանտարկյալներ. «Վահագն Չախալյանի գործն էլ այնքան բարդ չէ, նրան որպես քաղբանտարկյալ՝ չէ, բայց համաներումով անպայման բաց կթողնեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում