Նախօրեին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի նիստը, որի ժամանակ ընդունվել է Կանանց խորհրդի նախագահ, Աժ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հրաժարականի դիմումը: Խորհուրդը նոր նախագահ չի ընտրել, սակայն ընտրել է երկու փոխնախագահներ, որոնցից մեկը մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանն է, մյուսը՝ Մարինա Մարգարյանը: ԲՀԿ-ի Կանանց խորհրդի պատվավոր նախագահը Գագիկ Ծառուկյանի մայրն է՝ Ռոզա Ծառուկյւսնը: Եվ քանի որ նախագահ չի ընտրվել, ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը կազմակերպությունը փաստացի հանձնել է Ռոզա Ծառուկյանին:
«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում Գոհար Ենոքյանը, ինչպես և կարելի էր սպասել, հերքել է տեղեկությունը, թե իրեն ստիպել են հրաժարվել կուսակցական այդ պաշտոնից՝ նշելով, որ հրաժարականի դիմում է գրել տարիքի պատճառով:









































