Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Աճ ասեմ նվազմանը

Իշխանական քարոզչամիջոցներին «նյութով» ապահովող մեր երեսփոխանը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը նախօրեին հայտարարեց, որ 2011թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ արտահանումն աճել է 30%-ով:

«Իսկապես արտահանումը շատ ավելի առաջանցիկ տեմպեր է արձանագրում, քան ներմուծումը: Սա խոսում է այն մասին, որ մեր արտահանման ենթակա ապրանքները մրցունակ են արտաքին շուկայում: Եվ այստեղ խոսքը չի գնում միայն հանքահումքային ապրանքների մասին, խոսքը գնում է նաև գյուղատնտեսական վերամշակվող ապրանքների, ակնեղենի, ոսկեղենի արտահանման մասին» ,-հայտարարեց Մինասյանը:

Նախ նշենք, որ 2011թ. հունվար-փետրվար ամիսներին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-փետրվարին զեկույցի, արտահանումն աճել է ոչ թե 30%-ով, այլ 27%-ով: Երկրորդ` եթե արտահանման կառուցվածքից հանենք ՙհանքահումքային արտադրանքը՚, ապա կստացվի, որ նշված ժամանակահատվածում մեր արտահանումն աճել է 20%-ով: Այո, իհարկե, 20%-ն էլ ինչ-որ տեղ մեծ թիվ է, սակայն տվյալ դեպքում եթե այն համեմատում ենք Վրաստանի արտահանման հետ, տեսնում ենք, որ էլի էականորեն հետ ենք մնում: 2011թ. հունվար-փետրվարին Վրաստանի արտահանումը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 36%-ով:

Գ.Մինասյանի նշած մյուս ապրանքները` ակնեղենն ու ոսկեղենը, որ մտնում են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր ապրանքախմբում, այս տարվա հունվար-փետրվարին աճել են ընդամենը 5.4%-ով: Ուստի զարմանալի է, թե ինչու է Գ.Մինասյանը սա հիշատակել: Իրականում եթե նույնիսկ այս ապրանքախմբի ծավալներն էականորեն աճեին, միևնույնն է, սա այն ապրանքը չէ, որով երկրի մրցունակությունն են չափում: 2000-ականների սկզբին ադամանդ մշակելով մենք մեր արտահանումը իբր կտրուկ մեծացրեցինք, սակայն դա շուտով կանգ առավ, որովհետև նախ այդ մշակումը կոնկրետ երկրի պարագայում քվոտավորված է, և երկրորդ` ավելի ձեռնտու եղավ մեր մշակողներին տանել ադամանդի մոտ աշխատացնել, քան թե ադամանդը ՀՀ բերել: Արդյունքում այս ճյուղն էական անկում ապրեց ՀՀ-ում` կարելի է ասել անվերադարձ:

Վերադառնալով Գ.Մինասյանի նշած մյուս ապրանքախմբին` գյուղմթերքներին, նշենք, որ այստեղ, այո, աճ եղել է: Օրինակ` կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքը և բուսական ծագման արտադրանքը աճել են ավելի քան 40%-ով, պատրաստի սննդի արտադրանքը` 22%-ով: Սակայն այս ապրանքախմբերի արտահանման ծավալը, և ընդհանրապես մեր արտահանումը այնքան փոքր է, որ ցանկացած թեթև ծավալի արտահանում կատարելիս երկնիշ աճ է արձանագրվում: Ասենք` Լոս Անջելեսում մի հայի սիրտ ՙՋերմուկ՚ է ուզում, դնում մի խմբաքանակ արտահանում են, ստացվում է երկնիշ աճ: Այնպես որ, մեր իշխանական գործիչների ներկայացրած թվերին ու ասածներին պետք չէ լուրջ վերաբերվել:

Գ.Մինասյանը ևս մի քարոզչական հնարք կիրառեց` հայտարարելով, թե բյուջեի եկամուտները այս տարվա հունվար-փետրվարին աճել են 11%-ով (պաշտոնական տվյալներով` 10.9%): Նա նույնիսկ խորացավ այն հարցի մեջ, թե ինչի շնորհիվ է նման երկնիշ աճն ապահովվել: Սակայն երբ համեմատում ենք այդ աճը այս տարվա հունվար-փետրվար ամիսների գնաճի հետ` 11.5% (կամ տասներկուամսյա գնաճը` 12.4%), տեսնում ենք, որ իրականում բյուջեի եկամուտները նվազել են: Մեր հարցին, թե արդյոք տեղի՞ն է հայտարարել 11%-անոց այդ աճի մասին այն պարագայում, երբ իրականում եկամուտները (իրական եկամուտները) նվազել են, Գ.Մինասյանը պատասխանեց, թե սովարաբար բյուջեի վերաբերյալ տվյալները անվանական արժեքով են ներկայացվում` ի տարբերություն, ասենք, ՀՆԱ-ի:

Այո, իհարկե, մենք հասկանում ենք, որ բյուջեի եկամուտները հաշվետվություններում անվանական արժեքով են ներկայացվում: Բայց տնտեսագիտությունն էլ հենց նրա համար է, որ աճերի վերաբերյալ նման ՙհուսադրող՚ ցուցանիշներ հայտարարելուց առաջ նախ փորձես հասկանալ իրական ցուցանիշները: Անվանական ցուցանիշները շատ քիչ բան են ասում: Մենք նաև հասկանում ենք, որ Գ.Մինասյանը այս պրիմիտիվ բաները շատ լավ պատկերացնում է: Պարզապես երկնիշ աճերի վերաբերյալ իշխանական քարոզչամիջոցներին համապատասխան նյութ տալու հերթական առիթ էր, որ Գ.Մինասյանը բաց չթողեց: Հիմա թերթ չկարդացող ու տնտեսագիտական կրթություն չունեցող մարդիկ հեռուստացույցով բյուջեի եկամուտների 11%-անոց աճ լսելուց հետո հո չե՞ն փորձելու հասկանալ` գնաճը հաշվի առնվա՞ծ էր, թե՞ ոչ, բյուջեի եկամուտները իրականում աճե՞լ են, թե՞ նվազել և այլն: Նրանց գիտակցության մեջ այդպես էլ կտպավորվի` բյուջեի եկամուտներն աճել են բավականին պատկառելի տոկոսով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում