Սպիտակ տունը բացասական պատասխան է տվել ԱՄՆ մի շարք նահանգների առանձնացման մասին դիմումներին, հաղորդում է Lenta-ն:
ԱՄՆ կառավարության հասարակական աշխատանքի բաժնի ղեկավար Ջոն Քարսոնը հիշեցրել է 1869թ. Գերագույն դատարանի որոշումը, որի համաձայն՝ առանձին նահանգներն իրավունք չունեն դուրս գալ պետության կազմից:
Չնայած բացասական պատասխանին՝ Տեխասի ազգայնական շարժումը, որը նահանգի անկախացման մասին դիմումի նախաձեռնողն է, այդ դիմումի շնորհիվ մեծ հռչակ է ձեռք բերել:
Ամերիկացիները կարող են դիմումներ տեղադրել Սպիտակ տան կայքի We The People բաժնում: Որպեսզի կառավարությունը քննարկի դիմումը, անհրաժեշտ է, որ այն մեկ ամսում հավաքի ավելի քան 25 հազար ստորագրություն:
2012թ. նոյեմբերին շատ նահանգներ ԱՄՆ կազմից դուրս գալու պահանջով դիմումներ են ներկայացրել, սակայն 25 հազարի շեմն անցել է միայն մի քանի տասնյակը: Ամենաշատ ձայներ հավաքել է Տեխաս նահանգի դիմումը, որը ստորագրել է ավելի քան 125 հազար մարդ:










































