«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է Նեյմարի՝ կատալոնական ակումբ տեղափոխության հավանականության մասին:
Նշենք, որ վերջին շրջանում Բրազիլիայի հավաքականի հարձակվողին ակտիվորեն տեղափոխում են «Բարսա»: Նշվում էր նաև, որ իբր կատալոնացիները նախնական պայմանավորվածություն ունեն «Սանթոս»-ի հետ:
«Նեյմարը մինչև 2014 թվականը պայմանագիր ունի «Սանթոս»-ի հետ, իսկ դրանից հետո՝ դեռ կտեսնենք: Ես չեմ կարող ասել, վճարել ենք մենք նրա տրանսֆերի համար գումար, թե ոչ, քանի որ երբեմն մենք գործում ենք թափանցիկ, ու դա վնասում է մեզ: Այդ դեպքերում մենք ստիպված ենք լինում հսկայական գումարներ վճարել: Բայց երաշխիքներ չկան, որ Նեյմարը կտեղափոխվի հենց «Բարսա», — հայտարարել է Ռոսելը:






































