Անհայտ տղամարդը հունվարի 15-ին կրակ է բացել Սենտ Լուիս քաղաքի բիզնես-դպրոցում: Հանցագործը կրակել է տնօրենի վրա, իսկ հետո փորձել է ինքնասպանություն գործել: Երկու տղամարդիկ էլ հոսպիտալ են տարվել,- հաղորդում է Sky News-ը:
Ըստ ոստիկանության տվյալների՝ հարձակվողը կրակել է իր զոհի փորին, սակայն քոլեջի աշխատակիցը ողջ է մնացել և արդեն վիրահատվել է: Հանցագործի առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան:
Դեպքի վայր եկել են ոստիկանության և «Շտապ օգնության» մեքենաներ: Բոլոր ներկաներին տարհանել են քոլեջի շենքից:
Սենտ Լուիսի բիզնես-դպրոցում ուսանում է 180 ուսանող: Նրանք կրթություն են ստանում դիզայնի և գործարարության ոլորտում:







































