Ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ գնալով ավելի արդիական է դառնում պոտենցիայի խնդիրը: Ինչպես նշում է Raut-ը, շատ տղամարդիկ այս խնդիրը լուծելու համար վախենում են օգտագործել վիագրա` հավանական վնասակար ազդեցությունների պատճառով: Սակայն, կարծես թե խնդիրն այժմ լուծված է. հայտնաբերվել է այս դեղորայքի այլընտրանքային փոխարինող:
Դեղահաբերը, որոնց բաղադրության մեջ մտնում է ժենշեն, ցույց են տվել, որ դեղորայքն ութ շաբաթվա ընթացքում կարող է լուծել տղամարդկանց կարևորագույն խնդիրներից մեկը:
Հարավկորեացի գիտնականների փորձարկմանը մասնակցել է պոտենցիայի հետ կապված խնդիրներ ունեցող ավելի քան 100 մարդ: Տղամարդկանց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբում ներառվածներին տվել են ժենշենի արմատներ պարունակող դեղահաբեր, իսկ երկրորդ խմբին այլ դեղահաբ: Ութ շաբաթ անց առաջին խմբի տղամարդկանց մոտ գրանցվել է սեռական գործառույթի էական բարելավում:







































