Գերմանիան որոշել է վերադարձնել արտասահմանում պահվող ոսկու պաշարների մի մասը:
Ըստ Handelsblatt-ի՝ Գերմանական դաշնային բանկի ծրագրերի մասին պաշտոնապես կհայտարարվի հունվարի 16-ին: Մասնավորապես, Գերմանիան պատրաստվում է վերադարձնել Նյու Յորքում պահվող ոսկիների մի մասը և Փարիզում պահվող բոլոր ոսկիները, հաղորդում է Lenta.ru-ն:
Ներկայումս Գերմանիայի դաշնային բանկը ոսկու պաշարներ ունի Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում և Ֆրանկֆուրտում: Ընդհանուր առմամբ՝ ԳԴՀ-ն ունի մոտ 3.4 հազար տոննա ոսկի, որը գնահատվում է 150 մլրդ եվրո, նշում է Spiegel-ը: