Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Փոխվարչապետի մոտ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաև հանրապետության խոշոր քաղաքների` Երևանի, Գյումրիի և Վանաձորի քաղաքապետերը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2013թ. պալատի գործունեության սկզբունքները: Նա մասնավորապես նշեց, որ այս տարի առաջին անգամ պետբյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության նկատմամբ օպերատիվ վերահսկողություն է իրականացվելու: Ուշադրության կենտրոնում են լինելու պետական գնումների, շինարարության ոլորտները, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: Նա միաժամանակ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համայնքներին և մարզպետարաններին, տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ և խորհրդատվություն:

ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետն ավելացրել է, որ գնումների գործընթացները լինելու են նաև Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում: Նա կարևորեց համատեղ աշխատանքի միջոցով առկա խնդիրների բացահայտումը և գործընթացների պարզեցմանն ու թափանցիկությանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկություններ է ներկայացրել մի շարք մշակութային ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, հունվարի վերջին և փետրվարի սկզբին կկազմակերպվի Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսն (մարզային «ArtExpo») ու մրցույթ-փառատոնը: Առաջինը տեղի էր ունեցել 2011թ. սեպտեմբերին` Գյումրիում և Վանաձորում: Ցուցահանդեսի և փառատոնի մրցութային փուլերն այս անգամ կանցկացվեն Վանաձոր, Արտաշատ և Արմավիր քաղաքներում: Նախարարը կարևորել է բոլոր մարզերի ակտիվ մասնակցությունը միջոցառումներին:

Նա նաև ընդգծել է 2013թ-ին Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու հետ կապված տարվա ընթացքում նախատեսվող տարբեր մշակութային նախագծերին ևս բոլոր մարզերի մասնակցության անհրաժեշտությունը: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աշխատել Մշակույթի նախարարության հետ` միջոցառումներին անհրաժեշտ մասնակցություն ապահովելու համար:

Նախարար Հ. Պողոսյանը նաև անդրադարձել է «Երևան-Մեղրի զբոսաշրջային երթուղու զարգացման հեռանկարային համալիր ծրագրին», որը նպատակ ունի նպաստել մշակութային զբոսաշրջության զարգացմանը, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ նշված երթուղու վրա գտնվող մշակութային հուշարձաններն առավել հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար: Նախարարի խոսքով` արդեն ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որում կներգրավվեն նաև Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերում 2013թ. գարնանը հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է սեղմ ժամկետներում ներկայացնել պարարտանյութի և դիզվառելանյութի պահանջարկի վերաբերյալ հստակ տեղեկատվություն:

Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում