Իրանի հատուկ նշանակության ոստիկանական ջոկատի հրամանատար Հասան Քարամին հայտարարել է, որ ՕՄՕՆ-ը կին սպաներով համալրելու ծրագիրն այս տարի առաջարկվել է և մշակվում է, այնպես որ ոստիկանությունը ճգանաժամի ժամանակ կունենա կանանց գործառական գումարտակ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Նա նշել է նաև, որ կանանց ջոկատի կառուցվածքային ուրվագծերը հավանության են արժանացվել Իրանի ոստիկանապետի կողմից: Կանանց առաքելությունները կբաժանվեն ըստ հետաքննչական, գործողության, ձերբակալման, փոխադրման և հացաքննության օպերացիաների:
Հասան Քարամին հայտարարել է, որ կին սպաների թիմն իր աշխատանքը կսկսի հաջորդ տարվա գարնանը:







































