Հինգշաբթի օրվանից Իրաքն ու Թունիսը կունենան Google-ի սեփական որոնողական համակարգը: Google-ը գրանցել է google.iq և google.tn համակարգերը` 184-ի հասցնելով աշխարհում իր ազգային դոմենների քանակը:
Նախկինում թե՛ Թունիսում և թե՛ Իրաքում տեղի բնակչությունը որոնողական գործողություններն իրականացնում էր այլ երկրների համար նախատեսված դոմեններում: Թունիսյան և իրաքյան դոմենները թույլ են տալիս որոնումն իրականացնել արաբերենով և այն լեզուներով, որոնք առավել տարածված են այդ շրջաններում:
Ինչպես հաղորդել է Google-ի ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում` Աբդ Ալ-Քարիմ Մարդինին, սա հերթական քայլն է աշխարհի ժողովուրդներին ինտերնետը հասանելի դարձնելու համար:







































