Դեկտեմբերի 5-ին Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահից գողերն աշխատանքային օրվա թեժ պահին գողացել են իմպրեսիոնիստ Մեդարդո Ռոսոյի «հիվանդ տղան» քանդակը: Քանդակն ապահովագրված է եղել կես միլիոն եվրոյով, հայտնում է Inside Art-ը:
Գողերը հանցագործության համար օգտագործել են թանգարանի աշխատողների համազգեստը, հայտնում է 9tv.co.il-ը: Փորձագետները նշում են, որ «Հիվանդ տղան» շուկայում մեծ արժեք ունի. այն մշտապես թանկանում է: Նշվում է, որ գողացված քանդակի բարձրությունն ընդամենը 24 սմ է:
Il Messaggero-ի հաղորդմամբ՝ ներկայումս ոստիկանությունն ուսումնասիրում է սրահի հսկող տեսախցիկների տեսագրությունները:









































