Արևմտյան Ուելսում շնաձուկը նետվել է Բարմուտ լողափ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ կենդանին, որի երկարությունը մոտ 3 մետր է, պատկանում է մակո տեսակին: Այդ տարատեսակը բնակվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Արգենտինայի, Չիլիի և ԱՄՆ-ի ափին: Թե ինչու է շնաձուկը մոտ 11 հազար կմ լողացել դեպի Մեծ Բրիտանիայի ափեր, հայտնի չէ:
Սատկած կենդանուն առաջինը տեսնողներից մեկը եղել է լուսանկարիչ Գվիոն Լիգետը: Տղամարդը պատմել է, որ շնաձկան շուրջ բավականին արագ մեծ բազմություն է հավաքվել: Նրանցից ոմանք պոկել են ատամները՝ որպես հուշանվեր:
Որոշ ժամանակ անց ժամանած կենսաբանները հետազոտել են ձկանը: Լիգետի կարծիքով՝ շնաձուկը կարող էր ափում հայտնված լինել ափի ծանծաղուտի պաճառով:
Մակո տեսակի շնաձկները համարվում են աշխարհում ամենաարագներից:











































