Ամուսինները սկսում են իրենց դժբախտ զգալ ամուսնության 10-րդ տարում, այլ ոչ թե 7-րդ տարում, գրում է The Daily Mail-ը:
Ինչպես հիշեցնում է թերթը, «յոթերորդ տարվա» տեսությունը լայն ճանաչում ստացավ Մերիլին Մոնրոյի մասնակցությամբ նույնանուն ֆիլմից հետո: Սակայն հիմա նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեբանները սխալ են եղել, ասվում է հոդվածում:
Հիմա պնդում են, որ փուլը, երբ ամուսիններն իրենց առավել դժբախտ են զգում և ավելի շատ են հակված դավաճանության, սկսվում է ամուսնության 10-րդ տարում:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 2 հազար կին, որոնք ծնվել են 1957 ու 1964 թվականների միջև: Հետազոտությունն անցկացրել են Յուտայի համալսարանի ուսանողները:









































