Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Արա Աբրահամյանի եղբայրը չի սատարի Սերժ Սարգսյանին

«Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Արմեն Աբրահամյանը, առաջիկա ընտրություններում չի սատարելու Սերժ Սարգսյանին՝ հետևելով Գագիկ Ծառուկյանի որոշմանը: Հիշեցնենք, որ Արմեն Աբրահամյանը նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավոր էր դարձել ԲՀԿ ցուցակով: Փոխարենը նրա եղբայրը՝ Արա Աբրահամյանը, դեռ ամիսներ առաջ, չսպասելով անգամ առաջադրման մասին Սերժ Սարգսյանի որոշմանը, հայտարարեց, թե սատարելու է նրան: Ի դեպ, պարզվում է Արմեն Աբրահամյանը, ով «Ազգ» թերթի գլխավոր բաժնետերն է, Հայաստանում ներկայացնում է Հարավային Կորեան. նա Կորեայի գլխավոր պատվո հյուպատոսն է Հայաստանում: Թե ինչ ընդհանրություն կա Արմեն Աբրահամյանի ու Հարավային Կորեայի միջև, «Առաջին լրատվական»-ը պարզեց երեկ զրուցելով Արմեն Աբրահամյանի հետ:

– Պարոն Աբրահամյան, Դուք պատգամավոր էիք դարձել ԲՀԿ ցուցակով, հետաքրքիր է իմանալ՝ ո՞ւմ եք սատարելու այս ընտրություններում, որևէ թեկնածուի սատարելո՞ւ եք:

– Անցած գումարման ԱԺ-ում ես պատգամավոր եմ ընտրվել, այո՚, ԲՀԿ ցուցակով: Կուսակցությունն այս անգամ ոչ մեկին թեկնածու չի առաջարկում և չի սատարում: Ես եղել եմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, և հիմա, եթե ԲՀԿ-ն չի առաջադրել թեկնածու նախագահական ընտրություններում և առաջարկել է ոչ մեկին չսատարել, ես նույնպես պիտի չսատարեմ. անկախ՝ այդ կուսակցության անդամ եմ, թե ոչ, այդ խմբակցության հետ ես անցել եմ ճանապարհ, ունեմ ընկերներ, և պատահական չի եղել, որ ես ընտրվել եմ: Այսօր ես ընդունում եմ այդ խմբակցության բոլոր որոշումները որպես այդ խմբակցության ղեկավարի գործընկեր, որպես այդ խմբակցության նախկին անդամ և որպես այդ խմբակցությունն ընդունող, և խմբակցության որոշումների հետ համամիտ եմ:

– Ասել է թե՝ Դուք այս ընտրություններում չե՞ք սատարելու Սերժ Սարգսյանին:

– …Եղել է ԲՀԿ որոշում, որ ԲՀԿ-ն չի առաջադրում և չի սատարում, և եթե մինչ ընտրություններն այդ կուսակցությունը այլ առաջարկություն չանի, ինձ համար հոգեհարազատ և ընդունելի է կուսակցության հայտարարությունը, քանի որ ես այդ կուսակցության խմբակցության անդամ եմ եղել և ԲՀԿ ցուցակով եղել եմ ԱԺ պատգամավոր, այսօր ես ընդունում եմ այդ խմբակցությունը և իրենց որոշումները ես ընդունում եմ:

– Եթե ԲՀԿ որոշումները Ձեզ համար այդքան ընդունելի են, ինչո՞ւ ԲՀԿ-ական չեք դառնում:

– Եթե ծանոթ լինեք իմ կենսագրությանը… ես նաև Կորեայի գլխավոր պատվո հյուպատոսն եմ Հայաստանում և դիվանագիտական առաքելություն եմ իրականացնում Հարավային Կորեայի կողմից: Ընդունված է, որ դիվանագիտության մեջ պետք չէ լինի կուսակցականություն, որովհետև մենք ներկայացնում ենք երկիր երկրի մեջ և երկիր երկրից դուրս: Կուսակցական պատկանելությունը ընդունված չի, դա ընդունված կարգ է, ոչ թե օրենք է: Եվ հենց դրա համար չեմ եղել կուսակցության անդամ, ոչ թե չեմ ուզել:

– Կարծում եք՝ եթե լինեք ԲՀԿ անդամ, Հարավային Կորեան կհրաժարվի՞ Ձեր հյուպատոսությունից:

– Չէ, եթե-ներով հարցը ճիշտ չի, եթե պետք լիներ, ես կհրաժարվեի հյուպատոսությունից, բայց մեկը մյուսի հետ կապ չունի: Երբ ես ԲՀԿ ցուցակով դարձա պատգամավոր, արդեն Հարավային Կորեայի պատվո հյուպատոսն էի Հայաստանում:

– Պարոն Աբրահամյան, իսկ կարելի՞ է իմանալ՝ Դուք Հարավային Կորեայի հետ ի՞նչ ընդհանրություններ ունեք, որ իրենց ներկայացուցիչն եք Հայաստանում. ո՚չ կորեացի եք, ո՚չ այդ պետության քաղաքացի եք:

– … Ի՞նչ ընդհանրություն: Գլխավոր պատվո հյուպատոսները կարող են լինել այլ երկրում նաև տվյալ երկրի քաղաքացիներ, որոնք ունեն կապեր, որոնց ճանաչում են, հայտնի են տվյալ երկրում իրենց աշխատանքով, իրենց հարաբերություններով և որոնք կարող են օգտակար լինել Կորեայի Հանրապետությանը իրենց շրջապատով, գիտելիքներով, բարեկամական, տնտեսական, անգամ նաև՝ մշակութային և քաղաքական կապերով: Այսօր Հայաստանում մենակ ես չեմ, եթե դուք կայքում նայեք, ինչքան հյուպատոսներ կան և ինչ ազգի ներկայացուցիչներ են:

– Ուզում եք ասել՝ այլ երկրների հյուպատոսները Հայաստանում հիմնականում հայե՞ր են:

– Ոչ թե հիմնականում, այլ 99.9 տոկոսով:

– Պարոն Աբրահամյան, Ձեր եղբայրը՝ Արա Աբրահամյանը, արդեն հայտարարել է, որ սատարելու է Սերժ Սարգսյանին, Գագիկ Աբրահամյանը ևս սատարելու է նրան, իսկ Դուք փաստորեն չեք սատարելու: Ստացվում է՝ հակասության մե՞ջ եք Ձեր եղբայրների հետ:

– Խնդրում եմ լրագրողական այդ հարցերը դիվանագետի հետ մի քննարկեք: Եղբայրները հայտարարել են, խնդրում եմ իրենց հարցրեք՝ ինչու են հայտարարել: Ես հայտարարել եմ իմ կարծիքը և ասում եմ՝ ինչու: …Մեր ընտանեկան հարաբերություններում հակասություն չի եղել, չկա և չի լինի: Իսկ քաղաքական հայացքները մոտեցումներ են, որոնք կարող են լինել նաև տարբեր անգամ հարազատների մեջ:

– Դուք նաև «Ազգ» օրաթերթի հիմնական բաժնետերն եք: Ինչո՞ւ թերթն այսօր չի տպագրվում:

– Այսօր չի տպագրվում, կարող է վաղը տպագրվի: Ես հիմնական բաժնետերերից եմ, և թերթն այսքան ժամանակ աշխատել է հիմնական բաժնետիրոջ միջոցներով: Հիմա թերթում ֆինանսական հարցեր են առաջացել, և այդ հարցերը պետք է բաժնետերերով հավաքվենք, որոշենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում